12:52  ,  31 հունվարի, 2015

«Բավարիան» 102 խաղ առաջ էր մեկ ֆուտբոլիստից երկու գոլ բաց թողել

Գերմանիայի առաջնությունում Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում նախորդ անգամ մրցակցի ֆուտբոլիստին հաջողվել էր դուբլի հեղինակ դառնալ 102 խաղ առաջ, տեղեկացնում է OptaJohan-ը:

Գերմանիայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրում «Բավարիան» 1:4 հաշվով պարտվել է «Վոլֆսբուրգին» եւ Բաս Դոստն ու Կեւին դե Բրույնեն երկուական անգամ գրավել են Խոսեպ Գվարդիոլայի թիմի դարպասը:

Հիշեցնենք, որ մինչեւ «Վոլֆսբուրգի» հետ խաղը «Բավարիան» Գերմանիայի ընթացիկ առաջնությունում բաց էր թողել 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում