12:34  ,  31 հունվարի, 2015

Իբրահիմովիչ. Չեմ հասկանում, թե ինչ են ուզում երկրպագուները

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը անդրադարձել է ակումբի երկրպագուներին, ովքեր Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի «Ռենի» հետ խաղում սուլել են ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին:

«Հիասթափված եմ սուլոցների պատճառով: Վիրավորական է Կավանիի համար: Ուրուգվայցին անցկացրեց լավ հանդիպում: Չեմ հասկանում՝ ինչ են ուզում երկրպագուները, եթե նրանք սուլում են եւ՛ հաղթանակների, եւ՛ պարտությունների դեպքում»,- Իբրահիմովիչի խոսքը փոխանցում է Le Figaro-ն:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթել է «Ռենին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում