11:50  ,  31 հունվարի, 2015

Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցով, հայտնում է sport.es-ը:

Կողմերը պատրաստ են պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2020-ը, իսկ Նեյմարը տարեկան կստանա 12 միլիոն եվրո աշխատավարձ: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն եւ ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ են Բրազիլիայի հավաքականի հարձակվողից, ում գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվելու է 2018-ին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը 17 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English