11:28  ,  31 հունվարի, 2015

Իկեր Կասիլյասը՝ Արդա Թուրանի արարքի մասին

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն անդրադարձել է Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակիչի «Բարսելոնայի» հետ խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանի արարքին:

«Առանց տեւական դադարների հանդիպումներն օգնում են արդյունավետ հանդես գալ յուրաքանչյուր խաղում: Տոնական օրերը բացասական են անդրադարձել թիմերի վրա: Մի քանի անգամ կորցրեցինք կենտրոնացվածությունը եւ դուրս մնացինք Իսպանիայի գավաթի խաղարկությունից:

«Բարսելոնայի» հետ խաղում Արդա Թուրանը թույլ տվեց տգեղ արարք»,- Կասիլյասի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դժգոհել էր հանդիպման եզրային մրցավարից եւ խաղակոշիկը նետել նրա ուղղությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում