11:11  ,  31 հունվարի, 2015

Անչելոտի. Աստված տա, որ Ռոնալդուն հետագայում երբեք չկրկնի այդ սխալը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս է հայտնել, որ թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կվերլուծի արարքը եւ որակազրկումը ու հետագայում այլեւս չի կրկնի նույն սխալը:

«Ռոնալդուն առաջինն է ներողություն խնդրել հանդիպումից հետո: Նա սխալ է թույլ տվել եւ բոլորից լավ է հասկանում դա: Այժմ նա որակազրկված է եւ տա Աստված՝ հետագայում նման բան երբեք չկրկնվի»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Կորդոբայի» հետ խաղում Կրիշտիանու Ռոնալդուն հարվածել է մրցակցի ֆուտբոլիստին եւ որակազրկվել երկու խաղով:

.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում