10:29  ,  31 հունվարի, 2015

Խոսեպ Գվարդիոլան՝ «Վոլֆսբուրգի» հետ խաղի մասին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ խաղից հետո նշել է, որ մրցակիցն արժանի էր հաղթանակին:

«Վոլֆսբուրգը» խաղաց ավելի լավ: Մրցակիցը գոլ էր խփում ամենակարեւոր պահերին: Շնորհավորում եմ նրանց: Անհրաժեշտ է վերլուծել հանդիպումը եւ աշխատել սխալները վերացնելու ուղղությամբ: Այժմ պետք է մտածենք հաջորդ հանդիպման մասին»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է «Բավարիայի» կայքը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բավարիան» առաջին պարտությունը կրեց՝ հյուրընկալվելիս 1:4 հաշվով «Վոլֆսբուրգից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում