00:23  ,  31 հունվարի, 2015

Արտյոմ Ձյուբան մերժել է «Լիլին»

Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան չի ցանկացել տեղափոխվել ֆրանսիական «Լիլ», հաղորդում է Bobsoccer-ը:

«Ձյուբան առաջարկ էր ստացել «Լիլից»: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ աշխատավարձ էր առաջարկել ֆրանսիական ակումբը, բայց կարելի է ենթադրել, որ տարեկան 1,5 միլիոն եվրոյից ոչ ավելի: Դա գրեթե հավասար է այն գումարի հետ, որը Ձյուբան այժմ ստանում է եւ զգալիորեն զիջում է «Զենիթի» եւ «Սպարտակի» նոր առաջարկից»,- ասել է գործակալ Ալեքսեյ Սաֆոնովը:

Ձյուբայի պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվում է ամռանը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում