23:54  ,  30 հունվարի, 2015

Բրազիլիան ու Չիլին կխաղան Լոնդոնում

Ֆուտբոլի Բրազիլիայի եւ Չիլիի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Լոնդոնում: Դունգայի ղեկավարությամբ բրազիլացիները մի քանի հանդիպում կանցկացնեն The Brasil Global Tour-ի շրջանակում: Չիլիացիների հետ խաղը տեղի կունենա մարտի 29-ին «Էմիրեյթս» ստադիոնում, որտեղ հանդես է գալիս «Արսենալը», հաղորդում է Goal.com-ը:

Նախորդ անգամ Բրազիլիայի եւ Չիլիի հավաքականները հանդիպել են 2014թ. աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում: 1:1 հաշվով ավարտված հիմնական ժամանակից հետո բրազիլացիները հաղթեցին 11 մետրանոցներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում