23:26  ,  30 հունվարի, 2015

Պաշտոնական. Գեւորգ Ղազարյանն այլեւս «Օլիմպիակոսի» խաղացող չէ

Հունական «Օլիմպիակոսը» պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:  26-ամյա խաղացողը վեց հանդիպում էր անցկացրել այս մրցաշրջանում: 

Հունվարի 22-ին Գեւորգ Ղազարյանը մասնակցել էր Հունաստանի գավաթային հանդիպման: «Օլիմպիակոսը» 3:0 հաշվով առավելության էր հասել «Տիրնավոսի» նկատմամբ: Ղազարյանը խաղացել էր 72 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս