21:46  ,  30 հունվարի, 2015

Վան Գալ. Կվաճառենք որոշ ֆուտբոլիստների, համալրում չենք ունենա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի  գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը չի պատրաստվում նոր ձեռքբերումներ անել, այլ միայն կվաճառի որոշ ֆուտբոլիստների:

«Թիմը սկսում է առաջնությունը որոշակի կազմով, բայց ընթացքում կարող է փոխել այն: Հարուստ ակումբները կարող են ընթացքում նոր խաղացողների գնել, բայց մնացած ակումբների համար այդ ամենն այդքան էլ բարենպաստ չէ:

Ամեն օր կարդում եմ, թե ես կամ «Յունայթեդը» հետաքրքված ենք այլ ֆուտբոլիստների ծառայություննեով: Մենք միայն պայմանագիր ենք կնքել Վալդեսի հետ եւ նրան հնարավորություն կընձեռենք:

Կվաճառենք որոշ ֆուտբոլիստների, նոր խաղացողների չենք գնի»,- Վան Գալի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 31-ին կընդունի «Լեսթերին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում