Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը չի պատրաստվում նոր ձեռքբերումներ անել, այլ միայն կվաճառի որոշ ֆուտբոլիստների:
«Թիմը սկսում է առաջնությունը որոշակի կազմով, բայց ընթացքում կարող է փոխել այն: Հարուստ ակումբները կարող են ընթացքում նոր խաղացողների գնել, բայց մնացած ակումբների համար այդ ամենն այդքան էլ բարենպաստ չէ:
Ամեն օր կարդում եմ, թե ես կամ «Յունայթեդը» հետաքրքված ենք այլ ֆուտբոլիստների ծառայություննեով: Մենք միայն պայմանագիր ենք կնքել Վալդեսի հետ եւ նրան հնարավորություն կընձեռենք:
Կվաճառենք որոշ ֆուտբոլիստների, նոր խաղացողների չենք գնի»,- Վան Գալի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 31-ին կընդունի «Լեսթերին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում