Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին վարակային հիվանդություն ունի եւ չի կարողանա մասնակցել Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպմանը: Գերմանիայի փոխչեմպիոնները կհյուրընկալվեն Լեւերկուզենի «Բայերին»: Յակուբ Բլաշչիկովսկին վնասվածքի պատճառով ընդամենը երկու հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում:
Յուրգեն Կլոպի թիմին առաջիկա խաղում չեն կարողանա օգնել նաեւ ավստրալացի դարպասապահ Միտչել Լանգերակը, որը մասնակցում է Ասիայի առաջնությանը, կիսապաշտպաններ Սվեն Բենդերը (ծնկահոդի վնասվածք), Սեբաստիան Կել (հոդային խնդիրներ), պաշտպան Էրիկ Դուրմը (մկանային վնասվածք), հաղորդում է Բունդեսլիգայի կայքը, որի վարկածով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինումից հետո կլինի դորտմունդյան թիմի մեկնարկային կազմում:
Հունվարի 31-ին կայանալիք «Բայեր» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում