21:01  ,  30 հունվարի, 2015

Ռիո-2016. Միշա Ալոյանը նվաճեց Ռուսաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը նվաճել է Ռուսաստանի առաջին ուղեգիրը՝ ստանալով 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն: AIBA Pro Boxing (APB) մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Միշա Ալոյանը 3:0 (78:74, 78:74, 78:74) հաշվով հաղթել է մեքսիկացի Ալիաս Էլիսիո Էմիջիո Աբարկին: Մենամարտը տեղի է ունեցել Նովոսիբիրսկում: Միշա Ալոյանը պարտավոր է սեպտեմբերին մասնակցել APB շարքի անցումային մենամարտին ղազախ Իլյաս Սուլեյմանովի դեմ, որպեսզի հաստատվի նրա մասնակցությունը Ռիո-2016-ին:

Հունվարի 31-ին Նովոսիբիրսկում տեղի կունենա նաեւ APB շարքի 64 կգ քաշային կարգի եզրափակիչը: Հաղթողի կոչումն ու օլիմպիական ուղեգիրը կվիճարկեն ռուսաստանցի Արմեն Զաքարյանը եւ Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում