20:48  ,  30 հունվարի, 2015

«Սպարտակը» չհաղթեց, Մովսիսյանը դուրս եկավ փոխարինման

Իսպանիայի Մարբելիա քաղաքում մարզահավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակն» առաջին հանդիպումն անցկացրեց այս տարի: Ստուգողական խաղում ռուսական ակումբի մրցակիցը Լեհաստանի «Զավիշա» թիմն էր: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում չէր, նա փոխարինման դուրս եկավ ընդմիջումից հետո եւ անցկացրեց ամբողջ երկրորդ խաղակեսը: Հայ հարձակվողը մի քանի հարված է կատարել դարպասին, սակայն մրցակցի դարպասապահը փրկել է դրությունը:

Հունվարի 31-ին «Սպարտակը» ստուգողական խաղ կանցկացնի բուլղարական «Լուդոգորեցի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում