22:32  ,  30 հունվարի, 2015

Չարագործները թունավոր քիմիկատներով փչացրել են «Կորդոբայի» խաղադաշտը

Հունվարի 29-ի գիշերը չարագործները լուրջ վնաս են հասցրել ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում հանդես եկող «Կորդոբայի» մարզումային խաղադաշտին, հաղորդում է Sportal-ը: Անհայտ անձինք թունավոր քիմիկատներով փչացրել են խոտածածկը: Այն այժմ պիտանի չէ մարզումների համար:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հանցագործության դրդապատճառների վերաբերյալ վարկածներ չկան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում