«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրում կայանալիք խաղից առաջ նշել է, որ չեմպիոնության հարցը դեռ վճռված չէ:
«Կարեոր խաղ է սպասվում, բայց չեմպիոնության հարցում այդ հանդիպումը որոշիչ չի լինի, առջեւում դեռ շատ խաղեր կան:
Չեմպիոնության հարցը դեռ վճռված չէ, մի մոռացեք, որ 2011-2012 մրցաշրջանում մենք 8 միավոր զիջում էինք «Մանչեսթեր Յունայթեդին», բայց ի վերջո հաղթեցինք առաջնությունում:
Սամիր Նասրին վերջին շաբաթների ընթացքում շատ է աշխատել, բայց դեռ նրա խաղադաշտ վերադառնալու ժամանակը չէ: Տեսնենք՝ կլինի՞ նա արդյոք հայտացուցակում:
Ինչ վերաբեվում է Յայա Տուրեին, նա իհարկե կարեւոր ֆուտբոլիստ է, բայց «Ռոմայի» եւ «Բավարիայի» դեմ հանդիպումներում մենք առանց նրա էլ կարողացանք արդյունքի հասնել: Մեր թիմը կախված չէ մեկ ֆուտբոլիստից»,- Պելեգրինիի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական էջը Թվիթերում:
«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում