20:04  ,  30 հունվարի, 2015

Իվիցա Օլիչ. Հանուն «Համբուրգի» հրաժարվել եմ մեծ գումարից

«Վոլֆսբուրգի» հարձակվող Իվիցա Օլիչը նշել է, որ «Համբուրգ» տեղափոխվելու համար հրաժարվել է մեծ գումարներից:

«Վոլֆսբուրգի» հետ նոր պայմանագիր կնքելը ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ էր, բայց ինձ համար առաջնայինը փողը չէ: Հանուն «Համբուրգի» ես հրաժարվել եմ մեծ գումարներից:

Ինձ համար կարեւոր էր դա անել հանուն իմ ընտանիքի: Մենք վաղուց էինք որոշել, որ պետք է ապրենք Համբուրգում: Այն, որ ես այժմ հանդես եմ գալիս «Համբուրգում», դա իմ երեխաների, իմ կնոջ եւ իհարկե իմ երազանքն է»,- Օլիչի խոսքն է մեջբերում Hamburger Morgensport-ը:

Օլիչը «Համբուրգի»  հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2016 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում