19:29  ,  30 հունվարի, 2015

Անչելոտի. Ռոնալդուն սխալ է թույլ տվել, այդպիսի բան այլեւս չի կրկնվի

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ «Կորդոբայի» դեմ խաղում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սխալ էր թույլ տվել, բայց ներողություն է խնդրել եւ այլեւս դա չի կրկնվի:

«Որակազրկումը իհարկե վատ է: Նա երկու խաղ բաց կթողնի եւ այդ ընթացքում կպատրաստվի դերբիին:

Ոչ մի առողջական խնդիր Կրիշտիանուն  չունի, ծնկի հետ կապված նույնպես ոչ մի խնդիր չկա:

Առաջինը հենց Ռոնալդուն է ներողություն խնդրել իր վարքի համար: Նա սխալ է թույլ տվել եւ հասկանում է դա: Այդպիսի բան այլեւս չի կրկնվի»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ «Կորդոբայի» հետ Իսպանիայի առաջնության խաղում («Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով) Ռոնալդուն ստացավ կարմիր քարտ՝ 82-րդ րոպեին մրցակցին ոտքով հարվածելու համար: Խաղից հետո պորտուգալացին ներողություն էր խնդրել: Որակազրկման պատճառով Ռոնալդուն բաց կթողնի հունվարի 31-ին կայանալիք «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը եւ փետրվարի 4-ի խաղը՝ «Սեւլիայի» դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում