19:44  ,  30 հունվարի, 2015

Դանիայի պատանեկան թիմի խաղացողը կհամալրի «Բորուսիան»

Դանիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի եւ դանիական «Լյունգբյուի» հարձակողական կիսապաշտպան Յակուբ Բրուուն Լարսենն ընտրել է Դորտմունդի «Բորուսիան» եւ հանդես կգա Գերմանիայում, հաղորդում է Goal.com-ը: Պատանի տաղանդին ձեռք բերելու մտադրություն ունեին նաեւ «Լիվերպուլն» ու Էյնդհովենի ՊՍՎ-ն:

Գերմական ակումբը 250 հազար եվրո կվճարի ֆուտբոլի կրթության համար: Նա դեռ չի համարվում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ պետք է շարունակի կրթությունը «Բորուսիայի» պատանեկան թիմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով