18:16  ,  30 հունվարի, 2015

Ռիբերի. «Բավարիայից» հետո Եվրոպայում այլեւս հանդես չեմ գա

«Բավարիայի» նկատմամբ հարգանքս թույլ չի տա ինձ մյունխենյան թիմից հետո շարունակել կարիերաս Եվրոպայում, հայտարարել է գերմանական ակումբի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:

«Ինձ համար շատ բան է արել «Բավարիան» եւ թիմի նկատմամբ հարգանքից ելնելով՝ պայմանագրիս ավարտից հետո հանդես չեմ գա այլ եվրոպական թիմում: Հնարավոր է՝ ձեռք բերեմ նոր փորձ՝ խաղալով ԱՄՆ-ում կամ ԱՄԷ-ում»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է Bild-ը:

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը:

Ռիբերին այժմ վնասվածք ունի եւ սպասվում է, որ նա բաց կթողնի առաջիկա երեք հանդիպումները: Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանի մեկնարկային խաղում «Բավարիան» հունվարի 30-ին կհյուրընկալվի երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում