16:58  ,  30 հունվարի, 2015

Մինո Ռայոլայի խորհուրդը «Միլանին» եւ «Ինտերին»

Իտալացի հայտնի գործակալ Մինո Ռայոլան «Միլանին» եւ «Ինտերին» առաջարկել է միավորվել, որպեսզի հասնեն նախկին փառքին: Ռայոլան կարծում է, որ այդ ակումբներն այլեւս չեն ունենա նախկին մակարդակը:

«Եթե «Միլանը» եւ «Ինտերը» ցանկանում են ունենալ նախկին մակարդակը, ապա այդ ակումբները պետք է միավորվեն: Որոշ ժամանակ նրանք աշխարհի հարուստ ակումբներից էին, սակայն այժմ նրանք չեն կարող ձեռք բերել բարձրակարգ ֆուտբոլիստների: «Միլանը» բողոքում է արաբ գործարարներից, սակայն երկար տարիների ընթացքում ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին համագործակցել է հենց արաբների հետ»,- Ռայոլայի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս