16:20  ,  30 հունվարի, 2015

Australian Open. Ջոկովիչը հաղթեց չեմպիոնին եւ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում 7:6, 3:6, 6:4, 4:6, 6:0 հաշվեվ հաղթեց մրցաշարի անցած տարվա չեմպիոն, շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային եւ դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակիչում Ջոկովիչը կմրցի բրիտանացի Էնդի Մարեյի հետ: Սերբ թենիսիստը 5-րդ անգամ կարող է դառնալ  Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն:

Ավստրալիայի բաց առաջնություն, կիսաեզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա)՝ 7:6, 3:6, 6:4, 4:6, 6:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում