16:01  ,  30 հունվարի, 2015

«Բանանցը» մարզահավաք կանցկացնի Անթալիայում եւ թիմում փորձաշրջան է անցնում լեգեոնական

«Բանանցը» փետրվարի 11-25-ը Անթալիայում կանցկացնի մարզահավաք, որի ընթացքում Ժոլտ Հորնյակի թիմը ծրագրում է անցկացնել նաեւ ընկերական հանդիպումներ, հայտնում է ակումբի կայքը:

«Բանանցը» կմրցի հունգարական «Պաքսի», ղազախական «Կիզիլ-Ժարի», ուկրաինական «Չեռնոմորեցի» եւ «Ալեքսանդրիայի» հետ:

«Բանանցում» փորձաշրջան է անցնում Սլովակիայի «Սլովան Բրատիսլավա» ակումբի նախկին  պաշտպան Թոմաս Բագին: Նա 23 տարեկան է եւ խաղացել է Սլովակիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում