15:59  ,  30 հունվարի, 2015

Բուսկետսը տարեկան կստանա 10 միլիոն եվրո

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Marca-ն:

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2019-ը: Բուսկետսը տարեկան կստանա մոտ 10 միլիոն եվրո, իսկ նրա կլաուզուլան կկազմի 200 միլիոն եվրո:

Իսպանիայի ընացիկ մրցաշրջանում Բուսկետսը մասնակցել է 19 հանդիպման եւ դարձել մեկ գոլի, մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում