15:19  ,  30 հունվարի, 2015

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է Իտալիայի հավաքականի հարձակվողին ձեռք բերելու մասին

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է Հռոմի «Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մատիա Դեստրոյին վարձակալելու մասին: Ֆիլիպո Ինձագիի թիմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իրավունք ունի ձեռք բերել 23-ամյա հարձակվողի տրանսֆերը:

Նոր ակումբում Դեստրոն կխաղա 9 համարի մարզաշապիկով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: Իտալիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը 16 խաղ է անցկացրել «Ռոմայում» եւ դարձել 5 գոլի, մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում