14:59  ,  30 հունվարի, 2015

Ասիայի Գավաթ. ԱՄԷ հավաքականը երրորդն է

Ավստրալիայում ընթացող Ասիայի Գավաթի երրորդ տեղի համար պայքարում ԱՄԷ-ի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Իրաքի ազգային թիմին:

ԱՄԷ-ի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ «Ալ Ահլիի» հարձակվող Ահմեդ Խալիլը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում կմրցեն Ավստրալիայի եւ Հարավային Կորեայի հավաքականները: Հանդիպումը կկայանա հունվարի 31-ին:

Ասիայի Գավաթ, երրորդ տեղի հանդիպում

Իրաք - ԱՄԷ՝ 2:3

Վալիդ Սալեմ, 28, Ամջադ Կալաֆ, 42 - Ահմեդ Հալիլ, 16, 52, Ալի Ահմեդ Մաբհուդ, 57

Հեռացում. Ահմեդ Իբրահիմ, 55 (Իրաք)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս