14:41  ,  30 հունվարի, 2015

Բլանը՝ Իբրահիմովիչի եւ Կավանիի կոնֆլիկտի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հերքել է լուրը, որ թիմի հարձակվողներ Զլատան Իբրահիմովիչի եւ Էդինսոն Կավանիի հարաբերությունները լարված են:

«Երկուսն էլ կարող են խաղալ ավելի արդյունավետ, քանի որ միասին են դուրս գալիս խաղադաշտ: «Սենտ Էթյենի» հետ խաղից հետո վստահ էի, որ կտարածվի Կավանիի եւ Իբրահիմովիչի միջեւ տարաձայնության մասին լուրերը: Ամեն ինչ հարթված է: Նրանք լավ ընկերներ են եւ արձակուրդը կանցկացնեն միասին: Լրագրողները կարող են ֆանտաստիկ պատմություններ հորինել՝ իրենց տրամադրության տակ ունենալով ընդամենը մեկ դրվագի տեսանյութ»,- Բլանի խոսքը փոխանցում է Sportsmole-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում