14:12  ,  30 հունվարի, 2015

«Սպարտակի» սեփականատերն ու Ջեւան Չելոյանցն անձամբ կբանակցեն Ձյուբայի հետ

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունն ու նախագահների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը մեկնել են Մարբելիա, որտեղ բանակցություններ կվարեն հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ, տեղեկացնում է sport express-ը:

Ռուսաստանի հավաքականի 26-ամյա հարձակվողի պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվելու է ամռանը եւ նա առաջարկ է ստացել Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»: Մոսկովյան ակումբի ղեկավարները չորրորդ անդամ կբանակցեն Ձյուբայի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում