13:31  ,  30 հունվարի, 2015

«Կերետարոյի» մարզիչ. Չեմ կարող Ռոնալդինյոյին ստիպել վազել

Մեքսիկական «Կերետարոյի» բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն առանձնապես ուշադրություն չի դարձնում ֆիզիկական վիճակին: Այդ մասին հայտարարել է մեքսիկական ակումբի ֆիզպատրաստության մարզիչ Ռոբերտո Բասագայստեգայը:

«Ռոնալդինյոն չի կատարում վարժություններ ֆիզիկական վիճակը բարելավելու համար: Չեմ կարող նրան ստիպել վազել, քանի որ բրազիլացին չի սիրում դա: Այդուհանդերձ, նախասիրությունով մարզվելը նույնպես կարող է լինել արդյունավետ: Կարող եք հարցնել «Բարսելոնայի» մարզիչին: Մեսիին, Ինյեստային եւ Չավիին ստիպո՞ւմ է վազել: Մարզումները եւ ֆուտբոլը փոխվել են»,- Բասագայստեգայի խոսքը փոխանցում է ESPN-ն:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում