13:12  ,  30 հունվարի, 2015

«Զենիթ-2»-ի կիսապաշտպան Դիլանյան. Պետք է հաղթենք ամեն խաղում

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երիտասարդական թիմի 19-ամյա կիսապաշտպան Զախար Դիլանյանը «Զվեզդայի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո խոսել է ակնկալիքների մասին:

«Կարծում եմ «Զվեզդան» մրցաշարում ամենաբարդ մրցակիցն էր: Գոհ եմ, որ մասնակցեցի ամբողջ հանդիպմանը: Գոլը ստացվեց տարօրինակ ձեւով: Դրվագում ցանկանում էի կատարել փոխանցում կամ հարվածել: Արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում: Կցանկանայի դուրս գալ եզրափակիչ եւ մրցել «Դինամոյի» հետ: Հետաքրքիր կլինի ուժերս փորձել Ռուսասանի Առաջին դիվիզիոնի թիմի հետ: Կհանգստանանք եւ փետրվարի 1-ին պատրաստ կլինենք հերթական խաղին»,- Դիլանյանի խոսքը փոխանցում է «Զենիթի» կայքը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս