Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն եւ կոլումբացի երգչուհի Շակիրան երկրորդ որդին են ունեցել, տեղեկացնում է Goal.com-ը:
Երեխան ծնվել է կեսարյան հատումով եւ առայժմ հայտնի չէ նրա անունը: Իսպանիայի հավաքականի պաշտպանի եւ Շակիրայի առաջին որդու անունը Միլան է, ով ծնվել է երկու տարի առաջ: 27-ամյա ֆուտբոլիստը եւ 37-ամյա երգչուհին կշարունակեն ավանդույթը եւ երկրորդ որդին նույնպես կդառնա «Բարսելոնայի» անդամ:
Հիշեցնենք, որ Շակիրան եւ Պիկեն միասին են 2010-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում