12:56  ,  30 հունվարի, 2015

Ծնվել է Շակիրայի եւ Պիկեի երկրորդ որդին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն եւ կոլումբացի երգչուհի Շակիրան երկրորդ որդին են ունեցել, տեղեկացնում է Goal.com-ը:

Երեխան ծնվել է կեսարյան հատումով եւ առայժմ հայտնի չէ նրա անունը: Իսպանիայի հավաքականի պաշտպանի եւ Շակիրայի առաջին որդու անունը Միլան է, ով ծնվել է երկու տարի առաջ: 27-ամյա ֆուտբոլիստը եւ 37-ամյա երգչուհին կշարունակեն ավանդույթը եւ երկրորդ որդին նույնպես կդառնա «Բարսելոնայի» անդամ:

Հիշեցնենք, որ Շակիրան եւ Պիկեն միասին են 2010-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում