Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ բարդ է մոռանալ Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանում կատարվածը: Դորտմունդյան ակումբը 17 տուրերից հետո 15 միավորով նախավերջին տեղում է:
«Լարվածություն եմ զգում, ինչպես կարեւոր քննությունից առաջ: Այդուհանդերձ, լավ ենք նախապատրաստվել: Առաջին խաղաշրջանը կարող ենք մոռանալ միայն հիպնոսի միջոցով»,- Կլոպի խոսքը փոխանցում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բորուսիան» հունվարի 31-ին կմրցի Լեւերկուզենի «Բայերի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում