12:33  ,  30 հունվարի, 2015

Յուրգեն Կլոպ. Առաջին խաղաշրջանում կատարվածը կարող ենք մոռանալ միայն հիպնոսի շնորհիվ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ բարդ է մոռանալ Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանում կատարվածը: Դորտմունդյան ակումբը 17 տուրերից հետո 15 միավորով նախավերջին տեղում է:

«Լարվածություն եմ զգում, ինչպես կարեւոր քննությունից առաջ: Այդուհանդերձ, լավ ենք նախապատրաստվել: Առաջին խաղաշրջանը կարող ենք մոռանալ միայն հիպնոսի միջոցով»,- Կլոպի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բորուսիան» հունվարի 31-ին կմրցի Լեւերկուզենի «Բայերի» հետ:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով