11:59  ,  30 հունվարի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին առաջարկ կանի «Ռեալին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով, հայտնում է AS-ը:

Անգլիական ակումբը պատրաստ է Բեյլի համար վճարել 150 միլիոն եվրո: Նրա տրանսֆերով շահագրգռված է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: «Ռեալը» պատրաստ է բաժանվել ուելսցուց, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնի վաճառել դարպասապահ Դավիդ Դե Խեային:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բեյլը 16 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում