09:51  ,  30 հունվարի, 2015

Կան. «Բավարիային» հարկավոր են մրցակիցներ

Մյունխենի «Բավարիայի» նախկին ավագ Օլիվեր Կանը անհանգստացած է, որ Բունդեսլիգայում գերիշխում է մյունխենյան ակումբը: Գերմանիայի առաջնության 17 տուրերից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 11 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»:

«Չի կարելի թույլ տալ, որպեսզի Գերմանիայի առաջնությունն ունենա միայն մեկ ուժեղ ակումբ: Մեզ հարկավոր են 4-5 ուժեղ թիմեր, ինչպես Անգլիայում: Նվազագույնը՝ երկու ակումբ, ինչպես Իսպանիայում: Բունդեսլիգայում անհրաժեշտ է պայքար մինչեւ վերջին վայրկյանը, երբ չեմպիոնը կորոշվի միայն 34-րդ տուրում: Հակառակ դեպքում առաջնությունը կկորցնի հետաքրքրությունը»,- Կանի խոսքը փոխանցում է Kicker-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով