09:10  ,  30 հունվարի, 2015

Իսպանիայի առաջնությունը կարող է դադարեցվել

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է դադարեցնել երկրի առաջնության հանդիպումները, տեղեկացնում է Reuters-ը:

Ֆեդերացիան դժգոհ է, որ Իսպանիայի իշխանությունները միջամտում են ակումբների ֆինանսական գործերին: Իսպանիայի իշխանությունները նաեւ կրճատել են երկրի մանկապատանեկան ֆուտբոլի ֆինանսավորումը:

Իսպանիայի առաջնությունում կայացել է 20 տուր: Հաջորդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունվարի 30-ից փետրվարի 2-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս