00:45  ,  30 հունվարի, 2015

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Վալենսիայի» պաշտպանին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Վալենսիայի» պաշտպան Խոսե Գայայի ծառայություններով, տեղեկացնում է Marca-ն:

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այլեւս չի վստահում պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուին եւ մտադիր է ձեռք բերել 19-ամյա Գայային:

Երիտասարդ ֆուտբոլիստին ցանկանում է գնել անձամբ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով հետաքրքրության մասին տեղեկացրել է «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմին:

«Մենք պետք է ձեռք բերենք այդ ֆուտբոլիստին»,- ասել է Պերեսը:

Գայայի պայմանագրով նախատեսված տրանսֆերային արժեքը 18 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում