00:27  ,  30 հունվարի, 2015

Ժինոլան չի մասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Ժինոլան չի մասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի  ընտրությանը, տեղեկացնում է BBC-ին: Նրան չի հաջողվել ստանալ հինգ ֆեդերացիաների աջակցույթունը: Ժինոլան հավաքել էր 2.3 միլիոն եվրո, սակայն այդ գումարները կրկին կվերադարձվեն նախկին տերերին:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունում իրենց թեկնածությունն են առաջադրել Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միության նախագահ Միքայել վան Պրաագը, Պորտուգալիայի հավաքականի նախկին ավագ Լուիշ Ֆիգուն, ինչպես նաեւ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլատերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում