23:59  ,  29 հունվարի, 2015

Ավազակները գողացել են «Բորուսիայի» հետ խաղից ստացված եկամուտը

Հոլադիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք տղամարդկանց, ովքեր կասկածվում են հոլանդական «Ուտրեխտի» գրասենյակը թալանելու մեջ, տեղեկացնում է dutchnews-ը:

Առայժմ հետաքննությունը շարունակվում է, եւ ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանություններից: Միայն հայտնի է, որ զինված անձինք ներխուժել են «Ուտրեխտի» գրասենյակ եւ զենքի սպառանալիքով պահանջել բացել չհրկիզվող պահարանը:

Ոչ պաշտոնական տվյալներով, ավազակները գողացել են 100 հազար եվրո, որն «Ուտրեխտը» ստացել էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ ընկերական խաղի համար:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում