23:38  ,  29 հունվարի, 2015

Մովսիսյանը հաղթանակ է պարգեւել «կարմիրներին»

Իսպանիայի Մարբելիա քաղաքում հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակի» երկու կազմերը մարզումից հետո հերթական ստուգողական հանդիպումն են անցկացրել: «Սպիտակների» եւ «կարմիրների» խաղն ավարտվել է 0:0 հաշվով եւ հաղթողը որոշվել է տուգանայինի մատույցներից կատարված հարվածի շնորհիվ: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրավել է դարպասը, իսկ Գլուշակովի հարվածից հետո Պեսյակովը փրկել է իր թիմին, հայտնում է ակումբի կայքը:

Մարզահավաքին մասնակցում են 25 ֆուտբոլիստներ: Հունվարի 30-ին «Սպարտակն» ընկերական հանդիպում կանցկացնի լեհական «Զավիշայի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս