23:14  ,  29 հունվարի, 2015

Bild. Շյուրլեն 4 տարվա պայմանագիր է կնքել «Վոլֆսբուրգի» հետ

Գերմանական «Վոլֆսբուրգը» առաջիկայում պաշտոնապես կներկայացնի Լոնդոնի «Չելսիի»  եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեին, տեղեկացնում է Bild-ը:

Գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո, իսկ Շյուրլեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառ: Կիսապաշտպանը նախորդ մի քանի խաղերում կորցրել է տեղը «Չելսիի» մեկնարկային կազմում եւ փնտրում էր նոր ակումբ:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Շյուրլեն 14 խաղում դարձել է երեք գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում