22:58  ,  29 հունվարի, 2015

Կոստան կբողաքարկի որակազրկման որոշումը

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան մտադիր է բողոքարկել որակազրկման որոշումը, որն ընդունել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան, տեղեկացնում է Daily Mail-ը:

Անգլիական լիգայի Գավաթի կիսաեզրափակիչի «Լիվերպուլի» հետ պատասխան խաղում Կոստան կանգնել է մրցակցի կիսապաշտպան Էմրե Ջանի ոտքին, սակայն հանդիպման մրցավարը ուշադրություն չէր դարձրել դրվագին: «Չելսին» պատրաստ է աջակցել Կոստային:

Հիշեցնենք, որ հարձակվողը որակազրկվել է երեք խաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում