22:40  ,  29 հունվարի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին առաջարկը կանի «Բորուսիային»

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին առաջարկը կանի «Բորուսիային» պաշտպան Մատս Հումելսի տրանսֆերի հարցով, տեղեկացնում է Metro-ն:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը 2014-ի ամռանից հետեւում է Գերմանիայի հավաքականի պաշտպանի խաղին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում պայմանավորվել «Բորուսիայի» հետ: Անգլիացիները պատրաստ են 50 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար.

Վերջերս Մատս Հումելսը հայտարարել է, որ չի մտածում Պրեմյեր լիգայում խաղալու մասին եւ հավատարիմ է «Բորուսիային»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում