22:13  ,  29 հունվարի, 2015

Թումասյանի գոլը նպաստել է «Ուֆայի» խոշոր հաղթանակին

Ռուսական «Ուֆան» Կիպրոսի մարզահավաքի վերջին ստուգողական խաղում 4:0 հաշվով հաղթել է լիտվական «Կրուոյային»: Ռուսական ակումբի կազմում 26-րդ րոպեին հաշիվը բացել է պաշտպան Դենիս Թումասյանը:

Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն «Ուֆայի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Թումասյանը փոխարինվել է ընդմիջումից անմիջապես հետո:

Ընկերական հանդիպում

«Ուֆա» - «Կրուոյա»՝ 4:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում