21:59  ,  29 հունվարի, 2015

Հենրիխ Մխիթարյանը եւ 10 ֆուտբոլիստներ՝ Պոգբայի տրանսֆերից ստացված գումարով (ֆոտո)

Իտալացի հայտնի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Պոլ Պոգբայի տրանսֆերից ստացած գումարով «Յուվենտուսը» կարող է կառուցել նոր թիմ: Ռայոլան, ով նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորրտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է, Պոգբայի տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո:

Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում Ռայոլան կազմել է թիմ, որը կարելի է հավաքել Պոլ Պոգբայի տրանսֆերից ստացված գումարով:

Դարպասապահ՝ Անտոնիո Դոնարումա («Միլան»):

Պաշտպաններ՝ Յետրո Վիլեմս (ՊՍՎ), Ռոդրիգո Էլի («Ավելինո»), Ինյացիո Աբատե («Միլան»):

Կիսապաշտպաններ՝ Մարկո Վերատի (ՊՍԺ), Ֆելիպե Անդերսոն («Լացիո»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դ.), Մեմֆիս Դեպայ (ՊՍՎ), Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»):

Հարձակվողներ՝ Սիմոնե Զազա («Սասուոլո»), Ռիկարդո Կիշնա («Այաքս»):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում