21:40  ,  29 հունվարի, 2015

Մատյեն պատմել է Լուիս Էնրիկեի եւ Մեսիի կոնֆլիկտի մանրամասները

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյեն խոսել է արգենտինացի Լիոնել Մեսիի եւ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կոնֆլիկտի լուրի մասին:

«Միջադեպը տեղի է ունեցել տոներից հետո: Մարզման ժամանակ Մեսիի հետ պայքարում խախտեցին կանոնները, սակայն Էնրիկեն թույլ տվեց շարունակել պայքարը: Այդ ժամանակ արգենտիանցի ֆուտբոլիստը պահանջեց պարզաբանում: Հետո Մեսին եւ Էնրիկեն առանձնազրույց ունեցան հանդերձարանում:

Նման միջադեպ կարող է լինել ցանկացած թիմում»,- Մատյեի խոսքը փոխանցում է RMC Sport-ը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում