19:31  ,  29 հունվարի, 2015

Աֆրիկայի Գավաթ. Վիճակահանությունը Գվինեային դուրս բերեց քառորդ եզրափակիչ, Մալին լքում է պայքարը

2015թ. Աֆրիկայի Գավաթում քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը դարձավ Գվինեայի հավաքականը, տեղեկացնում է մրցաշարի կայքը:

Գվինեայի եւ Մալիի հավաքականները խմբային փուլում ցույց են տվել նույն արդյունքը: D խմբում երկու թիմերը բոլոր երեք խաղերն ավարտել են 1:1 հաշվով, որոնց թվում է նաեւ միմյանց միջեւ հանդիպումը: Քառորդ եզրափակիչի մասնակցին որոշել է վիճակահանությունը:

Փետրվարի 1-ին Գվինեայի հավաքականը կմրցի Գանայի ազգային թիմի հետ:

Աֆրիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ 

Կոնգո - Կոնգոյի ԴՀ

Թունիս - Հասարակածային Գվինեա

Գանա - Գվինեա

Կոտ դ՛Իվուար - Ալժիր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում