18:55  ,  29 հունվարի, 2015

Յուրգեն Կլոպ. Կփորձենք կրկին բարդ մրցակից լինել բոլորի համար

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի «Բայերի» հետ խաղից առաջ հույս է հայտնել, որ ակումբը դուրս կգա բարդ վիճակից: Բունդեսլիգայի 17 տուրերից հետո «Բորուսիան» 15 միավորով նախավերջին տեղում է:

«Ամբողջովին գիտակցում ենք պատասխանատու պահը: Լավատեսորեն եմ տրամադրված: Լավ ենք նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին: Այժմ բարդ վիճակում ենք, սակայն մեզ սպասվում է հիանալի ապագա: Պատրաստ ենք կրկին բարդ մրցակից դառնալ բոլորի համար: «Բայերի» հետ խաղին չեն մասնակցի Դուրմը, Կելը, Բենդերը եւ Բլաշչիկովսկին»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Բորուսիայի» թվիթերյան էջը:

«Բայերի» հետ հանդիպումը կկայանա հունվարի 31-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում