Երեւանի «Ալաշկերտը» շարունակում է նախապատրաստվել Բարձրագույն խմբի գարնանային հատվածին եւ ամրապնդում է կազմը: Ակումբը պայմանագիր է կնքել «Գանձասարի» 25-ամյա դարպասապահ Գեւորգ Պրազյանի հետ, տեղեկացնում է «Ալաշկերտի» կայքը:
Պրազյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2015-ի դեկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ փետրվարին Անթալիայում ուսումնամարզական հավաքին նախապատրասվող «Ալաշկերտն» ավելի վաղ պայմանագրեր էր կնքել մի քանի լեգեոնականների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում